Թուրքիան մտադիր է կառուցել նաև 3-րդ ատոմակայանը

Հիշեցնենք, որ նախորդ 2 ատոմակայանի կառուցման ծրագրերը Թուրքիան որոշել է իրականացնել Ռուսաստանի, Ճապոնիայի ու Ֆրանսիայի հետ համատեղ:

Մարզահամերգայինի շուրջ նոր բացահայտումներ. հայտարարություն

 «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշորում (Պանամա համաշխարհային կենտրոն 0832,) ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ:

Ռուսաստանն ու Չինաստանը գազային պայմանագիր են կնքել

Նշենք, որ 30 տարի ժամկետով պայմանագրի ընդհանուր արժեքը 400 միլիարդ դոլար է։

Թշնամու արձակած գնդակից զինվոր է զոհվել

Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Արթուր Սեյրանի Օհանջանյանը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հովիկ Աբրահամյանը՝ սատիրայի վարպետ

Պարզապես վարչապետի մոտ ամեն ինչ լավ է ստացվում, նա մեղմ ժպտալով կարողանում է ծաղրել բոլորին՝ վստահ լինելով համակարգի անպատժելության վրա: Եվ քանի դեռ ունենք նման նախագահ, վարչապետ, կառավարություն և խորհրդարան, չհաշված միջին օղակները, ապա այլ բան ակնկալել հնարավոր չէ, և ինչպես ասում է Աբրահամյանը, կարևորը պրոֆեսիոնալ կադրերն են, ովքեր նույն պրոֆեսիոնալիզմով շարունակելու են ծաղրել մեզ:

Թշնամու գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանը մահացել. Փաստինֆո

77-ամյա ծերունին մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:

ԵԱՀԿ համանախագահների համատեղ հայտարարությունը

Համանախագահները նաև այցելել են Սարսանգի ջրամբար և քննարկել դրա կարգավիճակը կառավարիչների հետ։ Նրանք հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կհասնեն այս ջրային ռեսուրսները համատեղ կառավարելու հարցում՝ ի շահ տարածաշրջանի:

Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի

 Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի (մարզամշակութային կենտրոն) յոթ հարկանի շինությունը՝ 46335.7քմ ընդհանուր մակերեսով, օժանդակ շինություններով՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, հասարակական կառուցապատման հողամասով՝ 95595.87քմ, հանվել է աճուրդի։ Հանդիսանում է գրավի առարկա։ 

Մաքսային միության երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազել է 12.6%-ով

Նշենք, որ ՄՄ երկրների առևտրաշրջանառությունում Ղազախստանի ու Բելառուսի առևտրի բաժինը կազմում է ընդամենը 1.5%, Ղազախստանի ու Ռուսաստանի միջև՝ 30.8%, Ռուսաստանի ու Բելառուսի միջև՝ 67.7%: 

Պուտինը կարգադրել է զորքերը հանել Ուկրաինային սահմանակից շրջաններից

Պուտինը հրաման է տվել պաշտպանության նախարարին վերադարձնել զորավարժություններին մասնակցող զորքերը մշտական տեղակայման վայրեր և շարունակել ռազմական պատրաստությունը մոտակա զորավարժարաններում: