Թուրքիան մտադիր է կառուցել նաև 3-րդ ատոմակայանը

15

Երկու ատոմակայանների կառուցման ծրագրի հաստատումից հետո թուրքական իշխանությունները մտադիր են նախաձեռնել նաև երրորդի կառուցումը:

Ինչպես տեղեկացնում է «Մեդյա 365» լրատվականը, երրորդ ատոմակայանը նախատեսվում է կառուցել դարձյալ սևծովյան Սինոպ շրջանում, որտեղ արդեն որոշված էր մեկ այլ ատոմակայան կառուցել: Թուրքիայի էներգիտակայի և բնական պաշարների նախարարություն արդեն սկսել է կառուցվելիք 3-րդ ատոմակայանի վայրի ընտրության նախապատրաստական աշխատանքները:

Հիշեցնենք, որ նախորդ 2 ատոմակայանի կառուցման ծրագրերը Թուրքիան որոշել է իրականացնել Ռուսաստանի, Ճապոնիայի ու Ֆրանսիայի հետ համատեղ: