Ռուսաստանն ու Չինաստանը գազային պայմանագիր են կնքել

12

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Չինաստանի ազգային նավթագազային CNPC կորպորացիան Չինաստան ռուսական գազի մատակարարման մասին պայմանագիր են ստորագրել:

Gazeta.ru-Ի փոխանցմամբ՝ խոսքը տարեկան մինչև 38 միլիարդ խորանարդ մետր գազամատակարարման վերաբերյալ պայմանագրի մասին է:

Պայմանագրի ստորագրումը կայացել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Սի Ձինպինի ներկայությամբ։

Նշենք, որ 30 տարի ժամկետով պայմանագրի ընդհանուր արժեքը 400 միլիարդ դոլար է։