Մաքսային միության երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազել է 12.6%-ով

12

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ 2014 թվականի առաջին եռամսյակում Մաքսային միության երկրների միջև առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով նվազել է 12.6%-ով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաները դա բացատրում են նավթի գների նվազմամբ, էներգաարդյունավետության աճի և Ղազախստանում մեքենաշինության տեղայնացման հետ:

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև փոխադարձ առևտուրը ավելի շատ է նվազել: Համաձայն որի՝ 2013 թվականի առաջին եռամսյակում միության երկրների միջև առևտրաշրջանառության անկումը կազմել էր 5.5%:

Նշենք, որ ՄՄ երկրների առևտրաշրջանառությունում Ղազախստանի ու Բելառուսի առևտրի բաժինը կազմում է ընդամենը 1.5%, Ղազախստանի ու Ռուսաստանի միջև՝ 30.8%, Ռուսաստանի ու Բելառուսի միջև՝ 67.7%: