«Ազատ Ձայնը» անկախ լրատվական կայք է՝ հիմնադրված 2011թ.: Այս տարիների ընթացքում «Ազատ Ձայնը» հանրությանն է ներկայացրել բազմաթիվ հեղինակային հոդվածներ, բացառիկ հարցազրույցներ, պատմական, աշխարհաճանաչողական, հայագիտական նյութեր, որոնք կարող եք գտնել միայն մեզ մոտ։
Կայքում նորություններն ամեն օր թարմացվում են, ուստի մեզ մոտ կարող եք կարդալ օրվա թարմ լուրերը, մամուլի տեսությունը, քաղաքական, միջազգային, տարածաշրջանային, առողջապահական և տնտեսական տարաբնույթ նյութեր։
«Ազատ Ձայնը» ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
Մենք լի ենք նոր գաղափարներով, մտքերով և ավյունով, շուտով կլսեք մեր մասին։
Ազատ Ձայն լրատվականի սոցիալական մեդիայի հարթակներն են՝
Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/azatdzayn/
Թվիթերում՝ https://twitter.com/azatdzayn
Յութուբում՝ https://www.youtube.com/user/ArmFreeVoiceNews