Թշնամու գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանը մահացել. Փաստինֆո

11

Մահացել է վերջերս թշնամու գրությունից ազատագրված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:

Տեղեկացնում է «Փաստինֆո»՝ հղում անելով Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանին: Նրա խոսքով՝ արդեն շուրջ 1 շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց: 77-ամյա ծերունին մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:

77-ամյա Խոջոյանը գերեվարվել է հունվարի 28-ին և միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: