ԵԱՀԿ համանախագահների համատեղ հայտարարությունը

4

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարությամբ են հանդես եկել։ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջան են այցելել մայիսի 16-ից 19-ը: Նրանց հետ է եղել նաև դեսպան Պիեռ Անդիոն, ով հունիսին կփոխարինի ֆրանսիացի համանախագահին։

Ինչպես նշված է հայտարարությունում՝ այցի հիմնական նպատակն է եղել Լեռնային Ղարաբաղում, Քարվաճառում և Բերձորում  իրավիճակին ծանոթացումը՝ համաձայն իրենց ունեցած մանդատի:

«Ճանապարհորդելով այս տարածքներով՝  ենթակառուցվածքներում բարելավման նշաններ է նկատվել, բայց չեն նկատվել վերջին տարիներին բնակչության թվաքանակի փոփոխության որևէ նշան»,- ասված է հայտարարությունում։

Համանախագահները նաև այցելել են Սարսանգի ջրամբար և քննարկել դրա կարգավիճակը կառավարիչների հետ։ Նրանք հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կհասնեն այս ջրային ռեսուրսները համատեղ կառավարելու հարցում՝ ի շահ տարածաշրջանի:

«Հրադադարի այս խախտումները քննելու մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը բարդել մեկը մյուսի վրա»,- ասված է հայտարարությունում: