Զորավարժություններն անցկացվում են թշնամիներին նախազգուշացնելու և տարածաշրջանի բարեկամ երկրներին հուսադրելու համար․ Իրանի ԶՈւ

80

Իրանահայ մեկնաբան Սահակ Շահմուրադյանը գրել է․

Իրանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական ու գաղափարական գրասենյակի պատասխանատուն ասել է. «Իրանի զինված ուժերի զորավարժությունների անցկացման նպատակն է տարածաշրջանում հուսադրել բարեկամ երկրներին ու նախազգուշացնել թշնամիներին»:

Իրանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական ու գաղափարական հարցերով հանձնակատար Ալի Սաիդին, անդրադառնալով Իրանի կենտրոնական ու հյուսիսարևմտյան սահմաններին, և մասնավորապես՝ «Վիլայեթի երկնքի պաշտպաններ 1400» զորավարժանքների անցկացման նպատակներին, ասել է. «Զորավարժությունների անցկացումը թշնամիներին նախազգուշացնում է, որ եթե թեկուզ չնչին նկրտումներ ունենան Իրանի տարածքների նկատմամբ, կառճակատվեն մեր կանխարգելիչ ուժի հետ»:

Այն մասին, որ Իրանի կենտրոնական և հյուսիս արևմտյան շրջաններում անցկացված զորավարժությունները որքանով են կապվում Իրանի հարևանությամբ առկա մատահրավերների հետ, նա ասել է.«Իրանը բոլոր քայլերն ու զորավարժանքները երկրի անվտանգության ու տարածքային ամբողջականության պաշտպանության պատրաստվածության համար է»: