Թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է․ Պուտինը՝ Ալիևին

77
Պուտին-Ալիև

Բիշքեկում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Պուտինը նշել է, որ հանդիպմանն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր։

«Թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, որը բավականին ծավալուն է։ Առաջարկում եմ մեր զրույցը ձևավորել այսպես. գուցե այն սկսենք երկրո՞րդ մասից, որպեսզի հնարավորություն ունենանք խոսելու ու քննարկելու մեր գործընկերների հետ: Այնուհետև մենք կմնանք դեմ առ դեմ և կքննարկենք հարցերի ամբողջական համալիրը, ներառյալ, այսպես կոչված, զգայուն հարցերը»,- ասել է ՌԴ նախագահը: