Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի «խաղաղ գործընթացում» ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք ԱԳՆ ղեկավարների հանդիպումից։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության համաձայնագիրը» պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ տարածաշրջանը պետք է հասնի կայունության»,- նշել է նա։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում: