Թուրքիայի ընդդմադիր «Sözcü» լրատվամիջոցն անդրադարձել է ԱՄՆ-ի նորանշանակ
պետքարտուղարին։ Նշենք, որ ԱՄՆ-ում պետքարտուղար է նշանակվել հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ում նշանակումը տվյալ պաշտոնում մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում։
Ընդդիմադիր լրատվամիջոցի նշմամբ՝ Ռուբիոն հայտնի է հակաթուրքական հայտարարություններով, Չինաստանին ուղղված կոշտ քննադատություններով ու Իսրայելին աջակցող ուղերձներով։
«Sözcü»-ն առանձնացրել է Ռուբիոյի՝ Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված իրավունքների խախտումները գնալով ավելանում են։ Նա պնդել էր, որ Էրդողանի կառավարությունը թուլացնում է ժոովրդավարական ինստիտուտները և դա ըստ նրա՝ սպառնում է ՆԱՏՕ-ի արժեքներին և դաշինքի ներդաշնակությանը։
2017-ին Ռուբիոն նշել էր, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն որպես ԱՄՆ-ի դաշնակից, ուրեմն պետք է գործի դաշնակցի պես։