Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կոշտ արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանն ու Իրանը համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ:
Շամխանին Twitter-ում գրել է, որ հարևանության սկզբունքներն անտեսելն ու կեղծ հայտարարությունները տակտի նշան չեն: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը: Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից»,-շեշտել է իրանցի պաշտոնյան:














