Զաքիր Հասանովը բանակի հրամկազմին հրամայել է «պատրաստ լինել»

335
Զաքիր Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամկազմի հետ հանդիպման ժամանակ հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»։
Հասանովը հայտարարել է, որ լարվածությունը իբր թե կարող է առաջանալ Քավաճառի և Բերձորի ուղղությամբ։
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը նաև քննարկել են սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում օպերատիվ իրավիճակը։