«Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թուրքական աշխարհը․ Ալիև

119
Ալիև Էրդողան

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արցախի բռնազավթված Վարանդայում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները բացել են օդանավակայանը, ինչպես նաև արել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հիմնարկեքի արարողությունը։

Ալիևը Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թուրքական աշխարհը»։

««Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են իրականացնում, և ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց արդյունքը կտան մոտ ապագայում»,- ասել է Ալիևը։