Երևանի կողմից փոխանցված ականապատման քարտեզների ճշգրտությունը 25 տոկոս է․ Իլհամ Ալիև

169
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել CNN Turk հեռուստաալիքին, որի շրջանակում հիշեցրել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հարյուր հազարավոր ականներ են տեղադրվել։

Ալիևը պատմել է, որ պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 150 խաղաղ բնակիչ և զինծառայող մահացել կամ առողջություն են կորցրել ականների պայթյունից հետո:

Ադրբեջանի նախագահը դժգոհել է, որ իբրև թե Երևանի կողմից Բաքվին փոխանցված ականապատված դաշտերի քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 %:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերից 30-ին փոխանակեց ականապտման քարտեզներով։