Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի  կարգավիճակի մասին ոչ մի խոսք լինել չի կարող

19
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ղարաբաղի  կարգավիճակի մասին ոչ մի խոսք լինել չի կարող»:

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք թույլ չենք տա, որ բուն ադրբեջանական տարածքներում ստեղծվի հայկական երկրորդ պետությունը,- ասել է նա՝ հավելելով, Ասել եմ, որ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա՝ ռազմական»,- «Ռիա նովոստիի» փոխանցմամբ` նման հայտարարությամբ նա հանդես է եկել  Ֆիզուլիից ժողովրդին ուղղված ուղերձում, որը հեռարձակել է АЗТВ-ն։

Նա ընդգծել է, որ այժմ երկրի «տարածքային ամբողջականությունը» վերականգնվել է։

«Կա միասնական ադրբեջանական պետություն, բազմազգ, բազմադավան։ Կա առաջադեմ ադրբեջանական պետություն։ Բոլոր կրոնների ներկայացուցիչները ապրում են նորմալ, խաղաղության եւ փոխըմբռնման պայմաններում: Հայ ժողովուրդը նույն կերպ է ապրելու, մենք հայ ժողովրդի հետ գործ չունենք»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։