Վրացի մի խումբ լրագրողներ ու փորձագետներ այցելել են բռնազավթված Շուշի

169

Վրաստանից մի խումբ լրագրողներ, բլոգերներ ու փորձագետներ, որոնք ավելի վաղ եղել են Արցախի բռնազավթված շրջաններում, այժմ այցելել են հայկական Շուշի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վրացական պատվիրակության անդամներն այցելել են քաղաքի պատմամշակութային վայրեր։ Ի դեպ, չի հաղորդվում՝ արդյո՞ք վրացի լրագրողներն ու փորձագետներն այցելել են Ադրբեջանի կողմից ռմբակոծված ու ավերված Շուշիի հայկական եկեղեցիներ, մշակութային կոթողներ և ծանոթացել ադրբեջանական վայրագություններին։

Նշենք, որ վրացական պատվիրականության այցը Արցախի գրավյալ տարածքներ կազմակերպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը՝ SOCAR-ի տեղի ներկայացուցչության աջակցությամբ։