Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնել․ Ղարիբաշվիլի

39

Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դեմարկացիան եւ դելիմիտացիան հետաձգվել էր կորոնավիրուսային պանդեմիայի, ինչպես նաեւ անցյալ տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի պատճառով, սակայն հիմա արդեն կարելի է այդ աշխատանքները վերսկսել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում ներկայացրած զեկույցի ժամանակ։ Նա ասել է, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի աշխատանքները հարկ է վերականգնել ամենամոտ ապագայում։