Վրաստանը ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնաձիգներ կարտադրի

47
Թբիլիսիում GI-4 ինքնաձիգ հրացաններ արտադրող վրաց–իսրայելական համատեղ գործարան է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ձեռնարկությունը ստեղծվել է «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի հիման վրա։ Այսօր գործարան է այցելել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք ամերիկյան հաստոցներ ենք բերել, բարձր մակարդակի նորագույն տեխնոլոգիա է, և հրազենի բոլոր դետալներն այստեղ են պատրաստվում։ Ձեռնարկությունը պաշտոնապես բացվել է, կսկսենք M4 տեսակի GI-4–երի արտադրությունը, ինչը շատ կարևոր է, և ես շնորհավորում եմ «Դելտա»–ին և ամբողջ պաշտպանության նախարարությանն այս կարևոր ձեռնարկության առնչությամբ», – հայտարարել է Ղարիբաշվիլին։
ՆԱՏՕ–ի չափանիշներով արտադրված հրացանները կփոխանցվեն Վրաստանի պաշտպանական ուժերին։