Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական ձևաչափն է առաջարկում։
Մասնավորապես Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ չի ցանկանում Ռուսաստանի հետ համագործակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված տարածաշրջանային որևէ պլատֆորմի աշխատանքներում։
Զալկալիանին իր հերթին նոր ձևաչափ է առաջարկել․ նրա խոսքով 3+3-ի փոխարեն, որում մտադիր են ներառվել Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ձևավորել նոր պլատֆորմ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ։
«Ռուսաստանի հետ, որը գրավել է մեր տարածքները, որևէ պլատֆորմ մենք չենք նախատեսում», – հայտարարել է նա։














