Վրաստանը հրաժարվել է «3+3» տարածաշրջանային պլատֆորմից․ Ալիևը փակագծեր է բացել

98

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից առաջարկվող «3+3» տարածաշրջանային պլատֆորմի ձևավորմանը։

Ալիևը նշել է, որ Վրաստանը չի աջակցում տարածաշրջանային վեցակողմ՝ Վրաստան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա պլատֆորմի ստեղծմանը։

Պատճառը, ըստ Ալիևի, ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է։

«Դա Վրաստանի որոշումն է, մենք պետք է հարգանքով դրան վերաբերենք», – ասել է նա։