Վրաստանը և Ադրբեջանը ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության պլանը

49

Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Ջուանշիր Բուրչուլաձեն եւ Զաքիր Հասանովը, տեղի ունեցած երկկողմ հանդիպման արդյունքում ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության պլանը։

Գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ներկա վիճակի առնչությամբ, կողմերը պատրաստակամություն են հայտնել այն խորացնել։

Նշենք, որ այս օրերին Վրաստանում ընթանում են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները։