Վրաստանը չի պատրաստվում դիվանագիտական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի հետ

14

Վրաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին՝ Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման պատճառով, սակայն պատրաստ է քննարկել տնտեսական և հումանիտար հարցերում փոխգործակցության խորացումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:

«Մենք հստակ որոշված քաղաքականություն ունենք այդ հարցերի (ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում) շուրջ: Կան կարմիր գծեր,  որոնք պայմանավորված են ապաշրջափակմամբ և Արևմուտքի հետ մեր ինտեգրմամբ: Այդ կարմիր գծերի շրջանակում կարելի է քննարկել ամեն ինչ, սակայն մենք չենք կարող խոսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին»,- ասել է Կոբախիձեն: