Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում սպասվող «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

126

Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում սպասվող «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան։

Դեսպանը նշել է, որ Վրաստանը Թուրքիային և Ադրբեջանին դիտարկում է որպես ռազմավարական դաշնակիցներ, իսկ Հայաստանին որպես պատմական հարևան։

Հիշեցնենք, որ Վրաստանը չի մասնակցել նաև Թուրքիայի նախագահի առաջարկած 6-ի պլատֆորմի Մոսկվայում կայացած հանդիպմանը, չնայած որ ռուսական կողմը հանդիպման ընթացքում տեղադրել էր նաև Վրաստանի դրոշը։