Վրաստանը, ԱՄՆ-ն և ԵԱՀԿ-ն օգնել են իրականացնել ականապատ դաշտերի քարտեզի փոխանցումը

40

ԱՄՆ-ն և Վրաստանը նպաստել են Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատ դաշտերի քարտեզը Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի կառավարության աջակցությունը՝ այս մարդասիրական գործողությունն իրականացնելու հարցում: Միևնույն ժամանակ, կարևորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գլխավորությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Շվեդիայում ԵԱՀԿ շվեդական նախագահության դերը», – նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: