Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը քառակողմ հռչակագիր են ստորագրել «Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի վերաբերյալ»

215
Երկաթուղի

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը «Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի վերաբերյալ» քառակողմ հռչակագիր են ստորագրել, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Փաստաթուղթում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման և տարանցիկ ներուժի ավելացման, միջազգային տրանսպորտային համակարգում «Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի» ինտեգրման և կողմերի միջև համագործակցության ամրապնդման կարևոր դերը։

Հռչակագրում նշվել է Եվրոպայի և Ասիայի միջև մրցակցային փոխադրումների խթանման գործում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի դերակատարության մասին և ընդգծվում է շինարարական աշխատանքների ավարտի կարևորությունը երկաթգգծի թողունակությունը մեծացնելու համար: