Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ կանցկացվեն․ Թուրքիան և Ադրբեջանը կմասնակցեն

66

Վրաստանում կանցկացվեն Agile Spirit 2021 միջազգային զորավարժություններ։ Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կայքում։ Բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ:

Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2,5 հազար զինվորականներ։ Ուսումնական վարժանքները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Դրանք ներառում են թիմային ուսուցում, դաշտային մարզումներ ու մարտական հրաձգություն վարժություններ: