Վրաստանում երկու ԱԹՍ է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում

42
ATS

Վրաստանի Հանրապետության տարածքում առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Անօդաչու թռչող սարքերն ընկել են հոկտեմբերի 7-ի երեկոյան, Կախեթի երկրամասի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում: Պատահարից որևէ մեկը չի տուժել:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ միջադեպի առնչությամբ անհապաղ նախաքննություն է սկսվել: