Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Բաքու

109

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, գրում է «ՌԻԱ Նովոստի Գրուզիան»՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը:

Ըստ հաղորդագրության՝ վրացի վարչապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։