Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

20

Վրաստանի Վարչապետ Գորեգի Գախարիան հրաժարական տալու որոշում է կայացրել, այս մասին նա հայտնել է ճեպազրույցի ժամանակ։ Sputnik Georgia-ն հայտնում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարն իր որոշումը բացատրել է երկրում առկա քաղաքական ճգնաժամով։ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ հրաժարականի պատճառն է դարձել նաև իշխող կուսակցության հետ տարաձայնությունները Նիկի Մելիային կալանավորելու դատարանի որոշման պատճառով։

«Որոշել եմ հեռանալ իմ զբաղեցրած պաշտոնից։ Անկասկած, հավատում ու ցանկանում եմ, որ այդ քայլը կնպաստի մեր երկրում բևեռացման նվազեցմանը։ Քանի որ ես համոզված եմ, որ բևեռացումն ու հակամարտությունը մեր միջև ամենամեծ վտանգն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման ու ցանկացած տիպի ճգնաժամերի համար»,- հայտարարել է Գախարիան։