Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել

101

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել Վրաստանում կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը։

«Երեք երկրների ռազմավարական համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա և հսկայական նշանակությունի ունի տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության ու մարտունակության բարձրացման համար», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։