Վրաստանի փոխվարչապետը խոսել է տարածաշրջանային «3+3» ձևաչափին մասնակցության մասին

144

Վրաստանի համար բարդ կլինի մասնակցել Ռուսաստանի հետ «3+3» ձևաչափին, բայց այնուամենայնիվ, երկիրն ինչ որ ձևով պետք է ներկայացված լինի լայնամասշտաբ աշխարհաքաղաքական նախագծերում։ Այսպես է արձագանքել Վրաստանի փոխվարչապետ Դավիդ Զալկալիանին՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Նշենք, որ Լավրովը խոսել էր տարածաշրջանային «3+3» ձևաչափի մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ալիևը հայտարարել էր, որ Վրաստանը հրաժարվում է մասնակցել այս հարթակին՝ ՌԴ ներկայության պատճառով։