Թուրքական ներդրումները ադրբեջանական տնտեսության մեջ հասել են մոտ 13 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախագահը՝ թուրք-ադրբեջանական աշխատանքային խմբի՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Թուրքիան հանդիսանում է ամենամեծ ներդրողը ադրբեջանական նավթային ոլորտում։ Ադրբեջանի ներդրումներն էլ Թուրքիայում հասել են 19 միլիարդ դոլարի։














