Վոլգոգրադում ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել

7
ՖՍԲ

Վոլգոգրադում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է «Կատիբա Թավհիդ վալ-Ջահադ» միջազգային ահաբեկչական խմբավորման գործունեությունը: Դրա անդամները՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնիկները, քաղաքում ահաբեկչություններ էին ծրագրում:

«Ձերբակալության ընթացքում պարագլուխը և նրա հանցակիցը, ովքեր փորձում էին ահաբեկչության միջոցները դուրս բերել նախկինում Վոլգոգրադում տեղադրված պահոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի ԱԱԾ սպաներին և արդյունքում վնասազերծվել են, – հայտնում է ՌԴ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Խուզարկությունների ընթացքում անվտանգության ուժերը առգրավել են հրազեն, զինամթերք, քիմիական բաղադրիչներ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար նախատեսված զինամթերք, ինչպես նաև կրոնական գրականություն և Վոլգոգրադի քարտեզ, որի վրա նշված են ապագա հարձակումների վայրեր: Ահաբեկչությունների նախապատրաստումը համակարգվում էր Սիրիայից։ Իսլամիստները ծրագրում էին պայթեցնել կառավարական մարմինների շենքերը, ռազմական հանրակացարաններն ու վտանգավոր արդյունաբերությունները:
Մնանատիպ ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում: