Վարձկաններն ավելի շատ վախեցել են ադրբեջանցի զինվորներից, քան հայերից․ Սիրիական «Համզայի» անդամ

150
Վարձկան

Սիրիական «Համզա» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը, որը գտնվել է Ադրբեջանում, պատմել է, որ Թուրքիան զինյալներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում խաբել է իրենց: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որը զբաղվել է Արցախյան պատերազմի վերաբերյալ հետաքննությամբ ու առաջիններից մեկն է հայտնել Սիրիայից վարձականների ներգրավման մասին:

Վարձկանն ասել է, որ հայերն իրենց ներկայացվել են որպես անհավատներ, որոնցից պետք է պաշտպանել ադրբեջանցիներին: Նրանց ասել են, որ հայերը գրավել են Ղարաբաղը, որ նրանք իսլամի թշնամիներն են և Ղարաբաղում գտնվող մուսուլմանները պետք է պաշտպանվեն:

Նրա խոսքով` թուրք զինվորներն իրենց հետ չեն եղել մարտերի ժամանակ, այլ միայն քաջալերել են, իսկ վարձկաններն ավելի շատ վախեցել են իրենց շատ վատ վերաբերվող ադրբեջանցի զինվորներից, քան հայերից: