Ադրբեջանը ահաբեկիչ-վարձկաններին խաբում է և չի վճարում խոստացած գումարները

6
Վարձկան
Ադրբեջանը իր կողմից կռվող սիրիացի վարձկաններին խաբում է և չի վճարում խոստացված 1500-1800 դոլարը։
 
Infoteka24-ի փոխանցմամբ, սիրիացի ահաբեկիչներին վճարում են ընդամենը 200 դոլար խոստանալով մնացած մասը վճարել կամ գումարը փոխանցել ընտանիքին առաջադրանքը կատարելուց հետո։
 
Ըստ աղբյուրի, վարձկաններին ուղարկում են ամենաթեժ կետեր, որտեղ սպանվելու հավանականությունը շատ մեծ է։
 
Արդյունքում վարձկանները կամ սպանվում են հայկական հրետակոծությունների արդյունքում, կամ հենց ադրբեջանցիներն ու թուրքերն են նրանց ոչնչացնում՝ չվճարելով խոստացված աշխատավարձերը։ Իսկ վարձկանների կանայք դառնում են ահաբեկչական խմբավորումների հրամանատարների ստրուկները։