Վարանդայում երկու ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա

83

Վարանդայում (Ֆիզուլի) Ադրբեջանի ներքին զորքերի երկու զինծառայող է պայթել ականի վրա։

Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից, հակահետեւակային ականի վրա պայթել են N զորամասի ժամկետային զինծառայողները: Զինվորականները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանց տեղափոխել են հոսպիտալ։