Ուզբեկստանը Ակնայում (Աղդամ) դպրոց կկառուցի․ նվեր ադրբեջանցիներին

56

Ուզբեկստանն իր օգնությունն է առաջարկել ադրբեջանցիներին Արցախի բռնազավթված որոշ տարածքների ենթակառուցվածքների զարգացման հարցում:

«Ղարաբաղում դպրոց կառուցելու մասին պայմանավորվածություն կա, որը Ուզբեկստանից որպես նվեր կփոխանցվի ադրբեջանական ժողովրդին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուզբեկստանի նախագահի աշխատակազմին կից Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության գործակալության տնօրեն Ասաջոն Խոջաևը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) պատվիրակության՝ Ակնա (Աղդամ) կատարած այցին։

«Այս պահին մենք մասնագետների հետ սահմանում ենք այն օբյեկտների ցուցակը, որոնց վերականգնմանը կմասնակցենք։ Եվ որքանով ինձ է հայտնի, կա համաձայնություն մեկ դպրոցի կառուցման վերաբերյալ, որը Ուզբեկստանից նվեր կփոխանցվի ադրբեջանական ժողովրդին», – նշել է Խոջաևը: