Ուկրաինական շարժիչով թուրքական Akinci ԱԹՍ-ն կարտադրվի Ադրբեջանում

138

Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Այս մասին հայտնել է ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։

«Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունները հետաքրքրված են «Akinci» անօդաչու թռչող սարքով և մենք նախատեսում ենք Ադրբեջանում սկսել այդ տեխնոլոգիայի մշակման աշխատանքները»,- նշել է նա։

«Bayraktar Akinci» ԱԹՍ-ն համալրվելու է ուկրաինական AI-450T շարժիչով: Նման հզորությամբ շարժիչը ԱԹՍ-ին թույլ կտա հասնել 12000 մետրից ավելի բարձրության։ ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը 24 ժամ է, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել ռազմավարական առաջադրանքների համար։