Այսօր Ուկրաինայից և Իսրայելից ռազմական ինքնաթիռներ են մեկնել Բաքու (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

93
Սիլք վեյ

Բաքուն Արցախում ընթացող պատերազմի օրերին շարունակում է զենքեր ստանալ տարբեր երկրներից։ Այսօր երկու բեռնատար ինքնաթիռ է ժամանել Բաքու, մեկը Կիևից, մյուսը` Թել-Ավիվից։ Եվ այս անգամ ևս ինքնաթիռներն անցել են Վրաստանի օդային տարածքով։

Իսրայելից մեկնողը ադրբեջանական SilkWay ընկերության բեռնատար ինքնաթիռն է եղել։

Հիշեցնենք, որ Վրաստանը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում թույլ չի տալու, որ իր օդային տարածքով ռազմական նշանակության բեռներ անցկացնեն Հայաստանը և Ադրբեջանը, բայց ինչպես տեսնում ենք, արգելքը վերաբերում է միայն Հայաստանին, Ադրբեջանն արդեն որերորդ անգամ է իր բեռներն անցկացնում Վրաստանի տարածքով։

Ի դեպ, Ուկրաինան էլ հայտարարել էր, որ որևէ ռազմական աջակցություն չի ցուցաբերելու որևէ կողմին, բայց պարզվեց դա էլ է կեղծիք։