Թուրքիան չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը» ՌԴ-ին․ Էրդողան

10
Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թուրքիան Ուկրաինային դիտում է որպես առանցքային երկիր՝ մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից: Հետևաբար, մենք միշտ աջակցել և շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը … Ուկրաինայի հետ միասին մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարներին», – ասել է Էրդողանը:

Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ «Ղրիմի պլատֆորմ» նախագծին մասնակցելու պատրաստակամության համար, որի նպատակն է թերակղզին վերադարձնել Ուկրաինային: