ԼՂ հակամարտության գոտի ուղարկվելու սարսափից թուրքամետ 7 զինյալ հանձնվել է քրդական ուժերին

0
Վարձկան

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն (Սերեքանիյե) շրջանում Թուրքիայի աջակցությունը ստացող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման 7 անդամ հանձնվել է քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի զինյալներին։ Այս մասին հայտնում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR), փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալները քրդական ուժերին են հանձնվել, քանի որ վախենում են, որ իրենց ԼՂ հակամարտության գոտի կուղարկեն և չեն վճարի աշխատավարձերը։

Հաղորդվում է, որ թուրքամետ զինյալներն իրենց ծառայությունն իրականացնում էին Ռաս ալ-Այնի Աբու Ռասին գյուղում։

SOHR-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սիրիայի ազգային բանակի» ևս 8 զինյալ էր հոկտեմբերի 21-ին հանձնվել քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի զինյալներին։