Թուրքական ընկերությունը պաշտպանիչ արտահագուստ կարտադրի ադրբեջանական բանակի համար

25
Թուրքիա

Իզմիրի տեխնիկական տեքստիլ ընկերության և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի միջև կնքվել է ներդրումների և համագործակցության համաձայնագիր։

Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Նշվել է, որ ստորագրված արձանագրության շրջանակներում Ադրբեջանում կստեղծվի համատեղ ձեռնարկություն և փորձարկման լաբորատորիա։

Ընկերությունը, որը տեղական ռեսուրսներով Իզմիրում արտադրում է զրահաբաճկոններ, բալիստիկ սաղավարտներ ու պաշտպանական արտահագուստի այլ ատրիբուտներ, նորարարական տեքստիլի մի մասը կարտադրի Բաքվում կառուցվելիք գործարանում։