Թուրքական «TRT1»-ի եթերում ներկայացվել են այն տարածքները, որոնք մինչև 2050թ․ Թուրքիան մտադիր է նվաճել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

4144
Թուրքական «TRT1» հեռուստաընկերությունը հաղորդում է թողարկվել, որը նվիրված է եղել Թուրքիայի նվաճողական քաղաքականությանը։ Մասնավորապես հաղորդավարը ներկայացրել է այն տարածքները, որոնք մինչև 2050թ․ պետք է դառնան Թուրքիայի մաս։
Եվ այսպես՝ Հայաստան, Հունաստան, ԱՄԷ, Բահրեյն, Կիպրոս, Վրաստան, Աբխազիա, Օսիա, Սիրիա, Եմեն, Օման, Իրաք, Քուվեյթ, Լիբանան, Եգիպտոս, Լիբիա և այլն, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանները (Ստավրոպոլի երկրամաս, Կրասնոդարի երկրամաս), Ղրիմ, Ռոստովի մարզ, Վոլգոգրադի մարզ, Աստրախանի մարզ, Սարատովի մարզ, Սամարայի մարզ, Չուվաշիա, Չեչնիա, Դաղստան, Ադիգեա, Դոնեցկի և Լուգանսկի շրջանները, Կենտրոնական Ասիայի մեծ մասը և իհարկե, Ադրբեջանը։
Ինչպես երևում է, Թուրքիան մտադիր է Մեծ Թուրանի ծրագիրն իրականացնել մինչև 2050թ․։