Թուրքական կազմակերպության փոխնախագահը՝ Բերձորի միջանցքում «բնապահպան» է աշխատում

43

Ալեն Ղուլյանը շարունակում է դիմակազերծել Բերձորի միջանցքը փակած կեղծ «բնապահպաններին»։

Մեսխեթցի թուրքերը, որոնք հայտնի են նաև «ահիսկա» կամ «ահըսկա» թուրքեր անունով, սկսել են ակտիվ կերպով զբաղվել Արցախի ֆլորայի ու ֆաունայի «պաշտպանությամբ»։

Արցախցիների նկատմամբ իրականցվող հանցագործության վայրում է Մևլուդ Իշիկը, որը մեսխեթցի թուրքերի «Վեթեն» հասարակական միավորման փոխնախագահն է, ինչպես նաև թուրքերի միջազգային միության տնօրենների խորհրդի անդամ է։

Նշենք, որ այսօր արդեն Արցախի շրջափակման 43-րդ օրն է լրանում։