Թուրքական հետախուզությունը հրամայել է ահաբեկիչներին շարժվել դեպի ԼՂ-ում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների խորքերը

134
ահաբեկիչ

Militarist Telegram ալիքը hաղորդում է, որ թուրքական հետախուզական ծառայությունն իր սիրիացի վարձկաններին հրաման է տվել շարժվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքը, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, հայտնում է

Տարածաշրջանում նոր բախումների դեպքում սեփական մարդկանց ունենալու ցանկության հետ միասին թուրքական հետախուզությունը նախատեսում է նաեւ բնակեցնել նոյեմբերի 10-ի պայմանագրով հայ բնակչության կողմից լքված տարածքները: Այդպես, «Սուլթան Մուրադի անվան» դիվիզիայի զինյալները (հիմնականում թուրքմեններ) ոչ միայն պարգեւատրում են ստանում տեղում մնալու համար, այլ նաեւ` ֆինանսական եւ նյութատեխնիկական օգնություն` իրենց ընտանիքներին Սիրիայից տեղափոխելու համար:

Տեղեկություններ կան, որ թուրքական հետախուզությունը նույնիսկ գրասենյակ է բացել Աֆրինում` այդ նպատակներով մարդկանց հավաքագրելու համար: Այնուամենայնիվ, ցանկացողները դեռ քիչ են, քանի որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հուղարկավորությունները դեռ շարունակվում են: