Թուրքիայում պարետային ժամ է մտցվել

22

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանգստյան օրերին պարետային ժամ մտցնելու և COVID-19 համաճարակի պատճառով սրճարաններն ու ռեստորանները փակելու մասին:

«Կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված՝ նախարարների կաբինետի նիստում որոշվեց փակել սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև մասնակի պարետային ժամ մտցնել հանգստյան օրերին», – լրագրողներին ասել է Էրդողանը: Ինչպես ավելի վաղ ասել էր վարչության պետ Ֆահրեթին Քոջան, երկրում կորոնավիրուսային համաճարակը հասել է իր երկրորդ պիկին: Վերջին օրերին Թուրքիան վեց ամսվա ընթացքում բազմիցս արձանագրել է վարակների և մահվան առավելագույն քանակը: