Թուրքիայում մտահոգված են, որ Ղազախստանը օգնություն է խնդրել Հայաստանի նախագահած անվտանգության կազմակերպությունից

248
Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը:

«Խորապես ցավում եմ թյուրքական աշխարհի կենտրոնական պետությունը հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների համար: Մտահոգիչ է նաև, որ այդ զարգացումների հետևանքով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»,-գրել է նա: