Թուրքիայում հրդեհներն անկառավարելի են դառնում․ 5 շրջան աղետի գոտի է հայտարարվել

102

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել:

«Այդպիսով, աղետի գոտում են հայտնվել Անթալիայի, Մերսինի, Օսմանիեի, Մուղլայի և Ադանայի՝ հրդեհից տուժած շրջանները»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա: Թուրքիան արդեն չորրորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ. պատճառն ուժեղ քամիներն ու օդի բարձր ջերմաստիճանն են:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Տեղեկություններ կան, որ աշխատանքների ժամանակ երկու հրշեժ զոհվել է։