Թուրքիայում ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետին․ շոշափվում է Կարո Փայլանի անունը

9
Կարս
Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ոստիկանները ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետ Այհան Բիլգենին եւ օդանավով տեղափոխել Անկարա։
 
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազությունը մեղադրում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առանցքային 7 անդամի 2014 թվականին Սիրիայի քրդաբնակ Կոբանիի համար անօրինական ցույցեր կազմակերպելու եւ «ահաբեկչական կառույցին գովերգելու» մեջ։
 
Գործով անցնող 7 գործիչներից մեկը հայ պատգամավոր Կարո Փայլանն է, սակայն վերջինս ունի պատգամավորական անձեռնմխելիություն։ Անկարայի դատախազությունն արդեն գործընթաց է սկսել՝ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու ու ձերբակալելու համար։